Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Ասում են...

Ասում են...
19.11.2019 | 00:20

...թե իշ­խա­նու­թ­յան ներ­սում լուրջ տագ­նապ կա վեր­ջին օ­րե­րին դրսևոր­վող հա­սա­րա­կա­կան լայն կոն­սեն­սու­սի, Փա­շի­ն­յա­նի` ա­մեն վայրկ­յան իջ­նող ռեյ­տին­գի առն­չու­թ­յամբ: Իշ­խա­նու­թ­յունն­նե­րը խիստ վա­խե­ցած են նաև ցան­ցա­յին պայ­քա­րի ան­կանգ դրսևո­րում­նե­րից. տար­բեր ֆլանգ­նե­րով ոտ­քի են կանգ­նել «հետ­նա­խոր­շե­րում» դան­թող քա­ղա­քա­կան ու­ժե­րը, Սերժ Սարգ­ս­յանն է ան­չափ հե­տաքր­քիր ազ­դակ­ներ ու­ղար­կում (հեր­թա­կա­նը կլի­նի այս օ­րե­րին), ու­սա­նող­ներն են պա­շա­րել ԿԳՄՍ-ն, դրա­նից ա­ռաջ` ԱԳՆ-ն, «Վեր­նա­տան» աշ­խա­տանք­ներն են մեկ­նար­կել` Մի­քա­յել Մի­նա­ս­յա­նի`«Սկ­սե­լա» մո­դե­լա­վոր­ման ֆո­նին։ Այ­նու­հան­դերձ, միա­վո­րո­ղի դե­րա­կա­տա­րու­թ­յունն այս ա­մե­նում վե­րա­պահ­ված է ան­ձամբ ի­րեն` նոր Հա­յաս­տա­նում սա­տա­նա­նե­րին գտ­նե­լու հանձ­նա­րա­րա­կա­նով հան­դես ե­կող, սե­ռա­փոխ­նե­րին սի­րող, մնա­ց­յալ­նե­րին աս­ֆալ­տին ծե­փող Նի­կոլ Փա­շի­ն­յա­նին և ար­դեն իսկ պայ­թող նրա թի­մին. ա­մե­նից լավ հենց նրանք են կոն­սո­լի­դաց­նում հա­կընդ­դեմ ու­ժե­րին:

Դիտվել է՝ 22553

Մեկնաբանություններ